ԵՄ-ն կարող է մուտքի անցագիր սահմանել ԱՄՆ քաղաքացիների համար, հայտնում է բրյուսելյան EUobserver առցանց թերթը:«ԱՄՆ քաղաքացիներին կարող է անցագիր պետք լինել ԵՄ մուտքի համար, եթե ԱՄՆ-ը առաջ գնա ԵՄ առանձին երկրների քաղաքացիների համար անանցագիր ռեժիմի կրճատման ծրագրերի իրականացման գործում (ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում)»,- գրում է պարբերականը:
Նրա տեղեկությամբ՝ ԵՄ 28 երկրների դեսպանները եերկուշաբթի այդպիսի նախազգուշացումով են հանդես եկել այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը քվեարկել է երկիր անանցագիր մուտքի ծրագրում փոփոխություններ մտցնելու օգտին:
Visa Waiver Program ծրագիրը ԵՄ երկրների մեծ մասի քաղաքացիներին թույլ է տալիս առանց անցագրի ԱՄՆ-ում գտնվել 90 օր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել