Exclusive
BlogNews-ն իր ընթերցողներին պատմել է, թե ինչպես է նիհարել և փոխվել դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը։ Ի տարբերություն շատ կանանց, ովքեր 7 կողպեքի տակ են պահում իրենց հին լուսանկարները, Լիլիթը չի կոմպլեքսավորվում դրանցից։ Նա անձնական բացառիկ լուսանկարներ է տրամադրել BlogNews-ին, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է փոխվել։
   
Այժմ Լիլիթն ամուսնու և որդու հետ Մոսկվայում է, աշխատում է այն ֆիթնես ակումբում, որտեղ ժամանակին մարզվել է։ Ժամանակին ավելորդ քաշի դեմ պայքարող կինը հիմա ինքն է խորհուրդ տալիս նույն խնդրով կանանց ու օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Միաժամանակ նա նշում է, որ իրեն դիետոլոգ չի համարում։ Լիլիթն առաջնային է համարում մարդու մոտիվացիան և խոստովանում է, որ հաճախ իր հաճախորդները ոչ թե սննդակարգ սահմանելու, այլ մոտիվացիա ստանալու համար են դիմում իրեն։
Հաջորդ տարի Լիլիթը նախատեսում է հրատարակել իր գրքի երկրորդ մասը։ «Կինը ծնվում է, որպեսզի միշտ գեղեցիկ լինի, մենք միշտ պետք է հետևենք մեզ. բնությունն է մեզ այդպիսին ստեղծել»,- կարծում է նա ու խորհուրդ տալիս, որ կանայք միշտ հետևեն իրենց։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել