Ես հավատում եմ մայրական սիրուն, ես հավատում եմ եղբայրական սիրուն. Վարդան Պետրոսյանի մոնոլոգը սխալների, սիրո, մեր մեջ եղած դրախտի ու դժոխքի մասինNewmag.am-ը գրում է.

Վարդան Պետրոսյանի մոնոլոգը սխալների, սիրո, մեր մեջ եղած դրախտի ու դժոխքի մասին:

չվիրավորել
Իմ ներկայացումներով երբեք անձնական վիրավորանք չեմ հասցնում մարդուն, չունեմ այդպիսի խնդիր: Արվեստի խնդիրն ուրիշ է. կարող ես քննադատել երևույթը, կառուցվածքը, մարդուն` երևույթի մեջ և ոչ թե մարդու անձնական ինչ-ինչ բաները: Պետք չէ այնպես նմանակել, պետք չէ ծաղրել այնպես, որ նրա բարեկամը կամ երեխան դրանից վիրավորվի:

ատում ենք իրար
Մենք պետք է մեր ներսը նայենք և փորձենք ազնվանալ: Մենք չար ենք: Բոլորս: Մենք ահավոր ատում ենք իրար: Սուտ ենք ասում, թե իրար սիրում ենք: Մեր դարդերում, մեր պրոբլեմներում ուզբեկները մեղք չունեն, ոչ էլ ղազախները, մեր պրոբլեմները մենք ենք ստեղծել մեր ձեռքով: Ինչպես ուզում եք, նայեք, ուզում եք փիլիսոփայաբար, պատմականորեն, հոգեբանորեն. մարդու պրոբլեմն իր մեջ է:

չեմ սիրում
Չեմ սիրում բոլշևիկներին` այդ հրեշներին, չեմ սիրում ֆաշիստներին, չեմ սիրում երիտթուրքերին: Չեմ սիրում մարդկանց, որոնք կոտորել են, մորթել են, փրթել են, բռնացել են, ի՞նչ սիրելու բան կա այդտեղ: Այդ շարքից, եթե խոսում ենք կոմունիստների մասին, շատ համակրում եմ, օրինակ, Բրեժնևին: Շատ եմ սիրում այդ մարդուն, խեղճն արդեն ծերուկ էր, ուզում էր գնալ թոշակի, չէին թողնում: Վերջին շքերթին խեղճ մարդն արդեն կիսամեռ կանգնած էր, ձեռքը, երևի, դոմկրատով էին բարձրացնում, հետևից էլ թաքուն սրսկում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել