Lurer.com–ը գրում է.
Ադրբեջանը քննարկում է ահաբեկչության դեմ պայքարում Սաուդյան Արաբիայի նորաստեղծ իսլամական դաշինքին միանալու հարցը: Այս մասին Trend գործակալությանը հայտնել է ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը:
Նրա խոսքով՝ հարցը քննարկվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և նրա սաուդցի գործընկեր Ադել ալ-Ջուբեյրի հետ:
«Որպես ահաբեկչությունից տառապող պետություն՝ Ադրբեջանը խստորեն դատապարտում է դրա բոլոր ձևերն ու դրսևորումները»,-ասել է նա:
Սաուդյան Արաբիան ահաբեկչության դեմ պայքարում 34 երկրից կազմված իսլամական ռազմական կոալիցիա է ձևավորել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել