Մարդկանց հոգեբանության վրա սոցիալական ցանցերի ազդեցության մասին արդեն կան որոշ հետազոտություններ, բայց քանի որ մի սերունդ դեռ ապրած կյանք ունի առանց սոցցանցերի, ապա դեռևս դժվար է խոսել վիրտուալ իրականության ամբողջական ազդեցության մասին: Իմ դիտարկմամբ՝ ընդհանուր առմամբ Հայաստանում սոցիալական ցանցերը և հատկապես ֆեյսբուքը վերջնահաշվում դրական համարել չի կարելի: Ճիշտ է, ան օգնեց մեզանից շատերին ձեռք բերել նոր ծանոթություններ, եղան նաև ամուսնություններ ու համախոհ մարդկանց միավորումներ, բայց եղան ու, ցավոք, շարունակվում են դեպքեր, երբ Ֆեյսբուքում գտնվելը դարձել է հիվանդություն, ասեմ ավելին՝ իմ տեսադաշտում կան մարդիկ, ովքեր մի քանի տարի առաջ ադեկվատ էին, բայց հիմա գնալով դառնում են ոչ ադեկվատ ու անհասկանալի իրենց վարքագծով: Ասում են, եթե ցանկանում ես հասկանալ՝ երևույթը դրական է, թե՝ բացասական, ապա նայիր նրա պտղին, թե ինչի է այն հանգեցնում, այս դեպքում պտուղը դեռ տեսանելի չէ ամբողջությամբ, բայց սաղմը ոչ մի լավ բանի մասին չի խոսում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել