Արքայազն Ուիլյամի կինը` Քեյթ Միդլթոնը, նախօրեին սուրբծննդյան արարողության է ներկա գտնվել, որը կազմակերպված է եղել հատուկ հոգեկան շեղումներով դեռահասների համար: Տոնական երեկույթը տեղի է ունեցել մանկական հիվանդանոցներից մեկում, գրում է Korrespondent.net-ը:
Միջոցառման շրջանակներում համերգ է տեղի ունեցել, որի ժամանակ դեռահասները Քեյթին իրենց երաժշտական ունակություններն են ցույց տվել: Դքսուհին ևս մասնակցել է այդ ներկայացմանը` դհոլով նվագելով բրիտանական Queen խմբի We Will Rock You հիթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել