Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և նրա բուլղարացի գործընկեր Բոյկո Բորիսովը հույս են հայտնել, որ կկարգավորվեն ռուս-թուրքական հարաբերությունները։Մամուլի ասուլիսի ժամանակ Դավութօղլուն հայտարարել է. «Ռուս-թուրքական հարաբերությունները հատկապես կարևոր են սևծովյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման համար։ Սևծովյան երկրների ստեղծած համագործակցության մեխանիզմները պետք է աշխատեն այդ նպատակի համար։ Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ երկխոսությանը, ինչի մասին հայտարարել ենք ՆԱՏՕ-ում և ԵՄ-Թուրքիա գագաթաժողովում։
Հուսով ենք, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, որոնք մեծ ազդակ են ստացել վերջին տարիներին, կշարունակեն մնալ ավանդական, բարեկամական ու բարիդրացիական»։
Հուսով ենք, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, որոնք մեծ ազդակ են ստացել վերջին տարիներին, կշարունակեն մնալ ավանդական, բարեկամական ու բարիդրացիական»։
Բորիսովը հավելել է, որ անկեղծ հավատում է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և երկու կողմին երկխոսության ու համբերատարության կոչ է արել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել