Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը լիովին արդարացվել է միջկրոնական ատելության բռնկման գործով դատավարության ընթացքում։ Նման որոշում է ընդունել Լիոնի Ուղղիչ դատարանը, որտեղ անցկացվել են լսումները։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։Դատավարության համար հիմք են ծառայել Լե Պենի հայտարարությունները Լիոնում 2010 թվականի դեկտեմբերի նախընտրական հանրահավաքի ժամանակ, երբ նա պայքար էր մղում կուսակցության առաջնորդի պաշտոնի համար։ Կողմնակիցների առջև ելույթ ունենալով՝ քաղաքական գործիչը քննադատության էր ենթարկել զանգվածային փողոցային նամազների պրակտիկան, որն իրականացնում են ֆրանսիական քաղաքներում իսլամի հետևորդները։ Ինչպես նա հայտարարել էր՝ խոսքը «տարածքների օկուպացման մասին է»։ «Իհարկե, չկան տանկեր, չկան զինվորներ, սակայն դա, միևնույն է, օկուպացիա է»,- ասել էր նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել