PanARMENIAN.Net-ը գրում է.
Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի«Վարդապետի լռությունը» ֆիլմի պրեմիերան կայանալու է դեկտեմբերի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Այս մասին տեղեկացրել է ֆիլմի գործադիր պրոդյուսերՍահականուշ Սահակյանը:
Նա հավելել է, որ այժմ արվում են վերջնական ճշգրտումները, մակագրերն ու ենթագրերը, գրում է Panorama.am-ը:
«Վարդապետի լռությունը» խաղարկային ֆիլմը Կոմիտասի մասին է, նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ֆիլմը նկարահանվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:
Ֆիլմի հերոսը ժամանակակից ճանաչված գրող է և համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս: նա կենտրոնացած է Կոմիտաս վարդապետի մասին վեպի ստեղծման վրա: Վեպին ճշմարտացիություն հաղորդելու նպատակակով հերոսը փորձում է անցնել իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով: Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ-Ժուիֆ մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը:
Ֆիլմի նկարահանումները մեկնարկել էին 2014-ի աշնանը: Նկարահանումներն անցկացվել են Հայաստանում (Արզնի, Երևան) և արտերկրում (Ֆրանսիա, Չինաստան): Ֆիլմի երաժշտության հեղինակն է Վաչե Շարաֆյանը:
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/202370/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել