Ռուսաստանը ներմուծում է Թուրքիայից ավելի քան 360 հազ.տոննա լոլիկ, 250 հազ.տոննա ցիտրուսներ, ավելի քան 100 հազ.տոննա խաղող, շուրջ 80 հազ.տոննա ծիրան, դեղձ, սալոր, ավոկադո, բիբար, կոճապղպեղ և այլ բուսական արտադրություն: Վերջին քաղաքական իրադարձությունները ստիպեցին ՌԴ-ին սառեցնել Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները:
Ռուսական շուկայի արգելափակումը Թուրիային հնարավորություն է տալիս Հայաստանին լրացնել առկա բացը: Թուրքիայից դեպի Ռուսաստան ներմուծման արգելքները վերաբերում է հիմնականում մինգ-բանջարեղենին:
Պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն երկու շաբաթից, և այս իրավիճակում հնարավորություն է ստեղծվում հայկական արտադրանքի, մասնավորապես՝ գյուղմթերքի, արտահանումների ծավալները ավելացնելու համար:
Տեղի ունեցած իրադարձություններից երկար ժամանակ չանցած գործադիր մարմինը նիստեր հրավիրեց, որտեղ ծավալեց քննարկումներ արտահանման ծավալները ավելացնելու համար:
Պետության աջակցությունն առկա է, սակայն միան դա քիչ է: Այս պահին գյուղատնտեսական ոլորտում բնատնտեսական ներուժի օգտագործման մակարդակը դեռևս բավականին ցածր է, որի հիմնական պատճառներից մեկը հանրապետության գյուղացիական տնտեսությունների փոքր չափերն են:
Այս պահի դրությամբ գործում է 340 հազար գյուղացիական տնտեսություն, որոնց բաժին է ընկնում 1.4 հա գյուղատնտեսական հողատատարածք: Գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը, գյուղատնտեսական մթերքների արտադրության և իրացման հետ կապված դժվարությունները հնարավորություն չեն տալիս վարել արդյունավետ գյուղատնտեսություն, սակայն երկարատև ծրագրերի շնորհիվ հնարավոր է կարգավորել ոլորտում առկա բացերը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigranuhi.davtyan.7/posts/1534506603541032?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել