Մենք ունենք հարուստ ու փառավոր անցյալ, տանելի ներկա և անորոշ ապագա: Այս երեքից մենք պետք է ավելի շատ աշխատենք հենց ապագան որոշակիացնելու և հենց դրական առումով որոշակիացնելու ուղղությամբ, մինչդեռ առավելագույնը, որ անում ենք, ավելի բարեկեցիկ ենք դարձնում մեր ներկան, մինչդեռ դա էլ հաջողվում է փոքրաթիվ մարդկանց:
Ապագան փոխելու ամենաարդյունավետ միջոցը կրթությունն ու ինքնակրթությունն է, ո՛չ մեկն ունենք, ո՛չ մյուսն ենք անում: Եթե կրթական հաստատությունների հետ կապված խնդիրների մի մասն օբյեկտիվ է, ապա ինքնակրթության բացակայության մեջ ոչ ոք, բացի մեզնից, մեղավոր չէ: Առավել ևս այն դեպքում, երբ առհասարակ ռեսուրսներից մենք՝ հայերս, ունենք ոչ թե ծով, հարուստ բնություն, գազ ու նավթ, այլ՝ մի քիչ ինտելեկտ: Դա էլ տալիս ենք քամուն՝ ինտերնետին, զվարճանքներին, պարապությանը, բջջայիններին: Սա հարցի վատ կողմն է:
Բայց ամեն մեդալ երկու երես ունի, և այս երևույթն էլ լավ կողմ ունի: Դա այն է, որ մեզանից շատերն այլևս դադարում են վերը նշվածն ընկալել որպես բացասական միտում և դարձրել են տգիտությունը, անպատասխանատվությունը և մտքի պարապությունը կյանքի նորմա: Իսկ այդպիսիք դառնում են մեծամասնություն և հաղթում փոքրաթիվ և արդեն մարգինալ բանական մարդկանց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=815307255265155&id=100003576633868&pnref=story
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել