Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը ժամանել է Թուրքիա։ Պենտագոնի ղեկավարն այցելել է Ադանայի մոտ գտնվող Ինջիրլիքի ավիաբազա, որտեղից թռչող ինքնաթիռները Սիրիայում ավիահարվածներ են հասցնում ԴԱԻՇ-ի դիրքերին։Քարթերը ծրագրել է շրջել բազայում, հանդիպել օդաչուների հետ և քննարկումներ ունենալ թուրքական կողմի հետ։ Այցից առաջ Քարթերը հայտարարել էր, որ մտադիր է թուրքական կողմին կոչ անել ավելի ակտիվ մասնակցություն ունենալ ԴԱԻՇ-ի դեմ օդային ու ցամաքային պայքարին, ավելի լավ վերահսկել Սիրիայի հետ սահմանը, որպեսզի խոչընդոտի ահաբեկիչների ելումուտին։ Քարթերը հայտարարել է, որ իրենք կցանկանային, որ Թուրքիան ավելի շատ կենտրոնանար ոչ թե PKK-ին, այլ՝ ԴԱԻՇ-ին ավիահարվածներ հասցնելու վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



