unnamed-(2)Մասնագիտական եզրակացության հիման վրա  մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանքի թիվ 15 շենքին տրվել էր 4-րդ կարգի վթարայնության կարգավիճակ, հետևաբար շենքը ենթակա էր քանդման:
Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շենքում բնակվող 6 ընտանիքների նրկայացուցիչների հետ կայացած հանդիպումների և քննարկումների արդյունքում բոլոր բնակիչներն արդեն վերաբնակեցվել են նորակառույց շենքերում:
Ներկայում ընթանում են 4-րդ կարգի վթարայնության շենքի ապամոնտաժման աշխատանքները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել