Newmag.am-ը գրում է.«Apple»-ի քարտեզներում Արցախը համարվում էր Ադրբեջանի շրջան, իսկ այժմ «OS X Մավերիսկս» օպերացիոն համակարգի թարմացումից հետո քարտեզներում հայտնվել է Ստեփանակերտ անվանումը:
«Apple»-ը տհաճ անակնկալ է արել ադրբեջանցի խնձորասերներին: Խնձորային ընկերության «OS X Մավերիսկս» օպերացիոն համակարգի թարմացումից հետո քարտեզներում հայտնվել է Ստեփանակերտ անվանումը: Երկար ժամանակ «Apple»-ի քարտեզներում Արցախը համարվում էր Ադրբեջանի շրջան: «Apple»-ը նաև Արցախի բոլոր տեղամասերի անվանումները գրել է հայերեն: Ադրբեջանցիները խնձորային բրենդին արդեն հասցրել են նամակ գրել ու հայտնել իրենց դժգոհությունը: Նրանք պահանջում են Ստեփանակերտը վերանվանել Խանքենդի:
«Google» ընկերությունն էլ ներկայացրել է «Nexus 5» սմարթֆոնը և քաղցր «Android 4.4 KitKat» օպերացիոն համակարգը: «Google Nexus 5»-ն ունի 4,95-դյույմանոց էկրան, քառամիջուկ պրոցեսոր, 2 գբ օպերատիվ հիշողություն: Սմարթֆոնն ունի 8-մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ՝ օպտիկական կայունացման համակարգով: Սարքն իր նախորդ սերնդակցից 9 գրամ թեթև է: «Google»-ի այս սմարթֆոնը բացառիկ է, սակայն ոչ թե քաշով կամ այլ պարամետրով, այլ օպերացիոն համակարգով: Սմարթֆոնն աշխատում է «Android 4.4 KitKat» վերջին սերնդի համակարգով: «KitKat»-ի առավելություններից մեկն այն է, որ համակարգն օպտիմիզացվել է ավելի թույլ սարքերով աշխատելու համար։ «Android 4.4»-ը կլինի ավելի թեթև, քան «Jelly Bean» ընտանիքը, կպահանջի ավելի թույլ պրոցեսորներ և ավելի փոքր օպերատիվ հիշողություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



