Panorama.am-ը գրում է.
«Մենք հասկացանք, որ ընտրությունները  դառնում են կենաց մահու պայքար և չեն փայլում իրենց բովանդակությամբ: Համենայն դեպս խորհրդարանական կառավարման համակարգը մեկ քայլ առաջ է և մենք իբրև հայկական իրականության մեջ առաջին կուսակցություն կողմ ենք դրան: Մենք պետք է պատրաստվենք 2017-ի ընտրություններին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը գնահատելով հանրաքվեն՝ ասաց ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ գալստյանը:
Ըստ նրա, Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցավ այնպես, ինչպես անցնում են վերջին 20 տարում բոլոր ընտրությունները: 
Անդրադառնալով «Ոչ»-ի կողմնակիցների շարունակվող հանրահավաքներին՝ նա նկատեց, որ նրանց հիմնական շեշտադրումները իշխանությունների հեռացման մասին են և այն տրաֆարետները, որ միշտ եղել են, այս անգամ էլ չիրագործվեցին. «Իրենք շատ լավ գիտեին, որ սահմանադրական բարեփոխումներով իշխանությունները չեն հեռանում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել