Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամներն ավարտեցին ելույթները Սկանդինավիայի գավաթի խաղարկությունում:Հավաքականի անդամ և առաջատար Սերգեյ Միքայելյանը 15 կմ դասական ոճում, 203 մասնակցից զբաղեցրեց 29-րդ հորիզոնականը, իսկ մրցումային 3-րդ օրը՝ չմշքային ոճում զբաղեցրեց 45-րդ տեղը:
Հավաքականի մյուս անդամներից Միքայել Միքայելյանին հաջողվեց բարելավել վարկանիշային միավորները, իսկ հավաքականի միակ կին անդամը՝ Մարիամ Միքայելյանը, դասական ձևում վերջին տեղում էր:
«Միքայելը պատանի է և բավականին խոստումնալից: Այս մրցաշարում մրցակցությունը շատ մեծ էր, և իրենց գրանցած արդյունքով` հավաքականի անդամներն ավելի բարձր վարկանիշային միավորներ ձեռք բերեցին»,-ՀԱՕԿ պաշտոնական կայքը մեջբերում է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի խոսքերը:
ՀԱՕԿ մամլո ծառայություն
Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի
Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել