Եթե ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ այն կշարունակվի, նշանակում է՝ Ամանորին ամեն բան պետք է լինի շատ գեղեցիկ։ Գեղեցիկի ամանորյա բանաձևն առաջարկում է «Avenue des Fleurs» խանութ սրահը, որն, ինչպես ամեն տարի, այս տարի էլ ներկայացնում է նոր հավաքածու։ Խանութում ամեն բան կա՝ տանը տոնական տրամադրություն ստեղծելու և ձեր երեխաների ուրախացնելու համար։
Այս տարի խանութ-սրահը շեշտը դրել է երեխաների համար տոն ստեղծելու վրա՝ ներմուծելով «My baby’s first Christmas» հավաքածուն։ Խանութ-սրահի սեփականատեր Էդգար Ավետիսյանը նկատեց, որ այն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում։ «Ներմուծել ենք բարձրորակ խաղալիքներ, տոնածառներ, ինչպիսիք գրեթե հնարավոր չէ գտնել Հայաստանում. մեր ամբողջ ապրանքատեսականին ներմուծվում է Գերմանիայից ու Հոլանդիայից և համապատասխանում է եվրոպական ստանդարտներին։ «Avenue des Fleurs»-ն առաջին խանութն է եղել Հայաստանում, որը ցուցադրել է ամանորյա հավաքածու։ 2006 թվականից մինչ օրս ամեն տարի ցուցադրում ենք Նոր տարվա հավաքածուն ու փորձում նոր մի բան անել։ Այս տարի շեշտը դրել ենք երեխաների վրա»,- ասաց նա։
«Avenue des Fleurs»-ը նաև ամանորյա ձևավորումներ է անում տներում, սրահներում, շենքերում, խանութներում և այլ տեղերում։
Խանութի մշտական հաճախորդների և մեծ գնումներ անողների համար գործում են զեղչեր։
Ի դեպ, նոր հավաքածուի առաջին ցուցադրությանը ներկա են եղել մի շարք հայտնի մարդիկ, ովքեր եկել էին իրենց երեխաների հետ, քանի որ տոնը հենց երեխաների համար էր կազմակերպված։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել