«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին ԲՀԿ խմբակցությունը կողմ է: Այս մասին հայտարարեց պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ նշելով, թե առաջին հայացքից է, որ ընթացակարգային բնույթ ունի:
Ըստ նրա՝ խնդիրը հասարակության մեջ լուրջ կասկածն է, որ կալանավայրման պահից, հատկապես, որ տեղի է ունենում քաղաքական դրդապատճառով, այսինքն՝ հանրահավաքի կամ կոչերի համար, չկա վստահություն, որ բոլոր ընթացակարգերը պահպանվելու են:
«Հիմա օրենքն ընդունում են, օրենքի ընդունման հետո կա՞ հավատ, որ վարչարարությունը կիրառվելու է»,-հարցրեց նա և նշեց, թե հատկապես զանգվածային միջոցառումներին ոստիկանների քայլերում անվստահությունը շատ է:
«Լինում է չէ՞, որ դատարանները համարժեք որոշումներ չեն ընդունում, բայց պատժելու մեխանիզմներ կան, այստեղ քաղաքական որոշման հարց է: Մի երեկու-երեք օրինակ՝ անվստահությունը կհանվի: Եթե օրենքների վարչարարության նկատմամբ վճռականություն չլինի՝ վստահություն կլինի»,-ասաց Միքայել Մելքումյանը:

Միքայել Մելքումյանը հարցրեց, թե նույն դեմքերով կարող ենք վստահությունը մտցնել: «Արդյո՞ք դեմքերին պետք է փոխենք, թե՞պետք է նրանց մոտեցումները փոխենք: Սա լուրջ հարց է, կարծում եմ, բոլոր դեմքերին չենք կարող փոխել, բայց մի մասին պետք է փոխենք»,-նշեց պատգամավորը:
Այնուհետև ԲՀԿ-ականն անցավ ընդդիմության ու իշխանության նկատմամբ հասարակության անվստահությանը: «Ժողովուրդն ինչքան չի վստահում իշխանությանը, այդքան չի վստահում ընդդիմությունը: 400 հազարից ավելի ձայներ են եղել։ Հիմա քանի՞ ձայն կա հրապարկում։ «Ոչ» են քվեարկել ոչ թե սահմանադրության բովանդակությանը, այլ այդպես իրենց բողոքն են արտահայտել: Մենք պետք է կարողանանք հաղթահարենք և՛ դեմքերին փոխելով, և՛ գործելաոճը փոխենք. պետք է ամեն կերպ վստահություն ներշնենք, եթե ոչ, ապա ներդրումներ չեն լինի: Կառավարությունն ամեն ինչ անում է, բայց տեսնում է ներդրումներ չկան, խնդիրն անվստահություն է»,-ասաց նա:
Այստեղ, ըստ Միքայել Մելքումյանի, տարբերակը մեկն է, որ իշխանությունն այնքան մեծանա, որ իր մեջի չարիքները հաղթահարի, իսկ ընդդիմությունն էլ ընդունի իր պարտությունը, ասի՝ իմ մոտ չի ստացվում և տեղը զիջի այլ ընդդիմադիր ուժին:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/15/melkumyan/1874604
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել