Նավթի համաշխարհային գները կրկին անկում են գրանցել և գաղտնիք չէ, որ համաշխարհային տնտեսությունը զգայուն է նավթի գների նկատմամբ: Թեև Հայաստանը նավթ արդյունահանող երկիր չէ, սակայն նավթի գների աճը և նվազումը զգալի ազդեցություն է թողնում նաև հայկական տնտեսության վրա: Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում համաշխարհային շուկայում նավթի գների հետ կապված և ի՞նչ միտումներ են սպասվում ապագայում: Այս մասին Panorama.am-ը զրուցեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ:
Նրա խոսքերով՝ նավթի գների անկման համատեքստում Չինաստանի վարած քաղաքականությունն իր արժութային շուկայում և դրա հետ կապված հետևանքները, ներկայում իր վրա է զգում Ռուսաստանի Դաշնությունը, որը հիմնական էներգակիրներն է մատակարարում Չինաստանին:
«Ռուսաստանի տնտեսության վրա ազդող գործոնների թվում առաջնահերթ նշանակություն ունեն նավթի գների և յուանի անկումը: Ռուսաստանը նավթ արդյունահանող և արտահանող երկիր է, ուստի պետք է ուշադիր հետևի այդ գներին և փորձի ինչ-որ հակաքայլեր անել, թեև իրականում իրենից շատ բան կախված չէ, քանի որ նավթ արդյունահող երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը գին թելադրող չեն»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:
Տնտեսագետի կանխատեսումներով՝ նավթի շուկան առաջիկա տարիներին ապակայունանալու է, արձանագրվելու է նավթի գների կտրուկ անկում:
«Ավելին՝ առաջիկա 3-4 տարիների ընթացքում նավթը ոչ միայն տնտեսական, այլ նաև՝ որպես քաղաքական գործոն իր դերը սպառելու է, քանի որ գիտության և տեխնոլոգիաների զարգացման արդյունքում այլ էներգակիրներ, այլ ռեսուրներն են ի հայտ եկել, որից Հայաստանը քիչ տեղեկություն ունի: Մինչդեռ ամբողջ աշխարհը գնում է այդ ուղղությամբ: Բացի այդ, ԱՄՆ-ում և Կանադայում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալներն աճում են, ինչը բավականին էժան է, ուստի նավթի գները կարող են հասնել ընդհուպ 10 դոլարի սահմանագծին: Սա նշանակում է, որ նավթ արդյունահանող երկրները կորցնելու են իրենց դիրքերը և որպես քաղաքական գործոն՝ նավթն այլևս չի կարող հանդես գալ»,- ընդգծեց Թաթուլ Մանասերյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել