Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները յուրահատուկ արհեստական բջիջ են ստեղծել: Փորձի ընթացքում նրանք արհեստական բջջի մեջ ճնշման կարգավորման հատուկ մեխանիզմ են դրել, հայտնում է Informing-ը:Այդպիսի մեխանիզմ կա յուրաքանչյուր կենդանի բջջում: Այն առաջանում է փոփոխությունների դեպքում, որոնք տեղի են ունենում շրջակա միջավայրում: Օրինակ՝ եթե իջնում է շաքարի կամ այլ սննդանյութերի կոնցենտրացիան, օսմոսի միջոցով բջիջն ազատվում է ջրի ավելցուկից, որ թաղանթի պատռվածք չլինի: Հենց այդպիսի մեխանիզմ է ստեղծվել:
Արհեստական բջիջների հետ փորձի արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ այնպես, ինչպես կենդանի բջիջների դեպքում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



