Սահմանադրական փոփոխությունների հանրաքեի պաշտոնական արդյունքներն անընդունելի են ՀԱԿ-ի համար, ավելին՝ ՀԱԿ-ը համարում է, որ հանրաքվեի ժամանակ «Ոչ»-ը հաղթել է ու ըստ այդմ ներկայացնում է հանրաքեի իր պատկերացրած թվերը:
Հետաքրքրական է այն հանգամանքը, որ հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով հանդես եկող ուժերից միայն ՀԱԿ-ն է, որ ինչպես նախընտրական քարոզարշավի ժամանակ, այնպես էլ հետընտրական պրոցեսներում ռեալ քայլեր է ձեռնարկում: Այսպես օրինակ՝ չնայած նրան, որ հանրաքվեն արդեն հետևում է մնացել, ՀԱԿ-ը ստորագրահավաք է սկսել պատգամավորների շրջանում՝ հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար։ Որոշվել է, որ ստորագրահավաքը կշարունակվի մինչև դեկտեմբերի 18-ը, նրանց առնվազն 27 պատգամավորի ստորագրություն է հարկավոր։
Պարզ է, որ ՀԱԿ-ն ի վիճակի չէ հավաքել 27 պատգամավորի ստորագրություն, սակայն խնդիրն այն է, թե ովքեր կմիանան ՀԱԿ-ի այս նախաձեռնությանը: Ի վերջո, այն ուժերը, ովքեր չեն միանա ՀԱԿ-ի այս պայքարին, կարող են վարկաբեկվել. ՀԱԿ-ը կարող է հասարակությանն ի ցույց դնել, թե այդ ուժերը ոչ թե ռեալ ընդդիմադիրներ են, այլ ֆիկտիվ օպոզիցիա, քանի որ չեն պայքարում իշխանությունների դեմ: Իսկ թե ինչ ուժեր և անհատներ կմիանան ՀԱԿ-ի նախաձեռտնությանը, կախված է նաև այն հանգամանքից, թե ի վերջո ում հետ է հակված համագործակցելու ՀԱԿ-ը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1513666945600631&id=100008720195696&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել