Բրիտանացի գիտնականները պարզել են, որ չֆիքսված՝ ազատ աշխատաժամանակը աշխատողներին ավելի երջանիկ է դարձնում: Ուսումնասիրության մասին հայտնում է Human Relations ամսագիրը:Ազատ աշխատաժամանակով աշխատող 45 մարդու շրջանում 6 ամիս անցկացված հարցման արդյունքում գիտնականները հանգել են այն եզրակացության, որ այդ մարդիկ ընդհանուր առմամբ շատ ավելի հանգիստ են և աշխատելու ավելի մեծ ցանկություն ունեն, քան մշտական աշխատակիցները:
Սակայն աշխատանքի պատասխանատվության և բարդության աճի դեպքում ազատ գրաֆիկով աշխատողները կարող են ավելի մտահոգ դառնալ, նույնիսկ ընկճախտի մեջ ընկնել:
«Աճող պահանջները ոչ բարենպաստ են ազդում աշխատանքի և անձնական կյանքի հավասարակշռության վրա, մասնավորապես՝ աշխատանքը խանգարում է ընտանեկան և այլ՝ աշխատանքի հետ կապ չունեցող պարտականությունների կատարմանը»,- մեկնաբանում են հոդվածի հեղինակներ Ստեֆան Վուդը և Ջորջ Մայքելայդսը:
Նույնը տեղի է ունենում ֆիքսված աշխատաժամանակով մարդկանց դեպքում: Սակայն գիտնականները պարզել են, որ ազատ գրաֆիկով աշխատողների մեծ էնտուզիազմը կարող է փոխհատուցել աշխատանքի և անձնական կյանքի անվահասարակշռությունը և նվազեցնել դրա բացասական ազդեցությունը նրանց հուզական վիճակի վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



