Ճապոնացի գիտնականը փորձով ապացուցել է, որ սմարթֆոնի միջոցով ցանցահենները կարող են հեռվից միջամտել ավտոմեքենայի կառավարման համակարգերին, եթե դրա ներսի համակարգիչը միացվի համացանցին: Այս մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը:Հաղորդվում է, որ Հիրոսիմա քաղաքի համալսարանի դոցենտ Հիրոյուկի Ինոուեն ցույց է տվել հեռահար կերպով ավտոմեքենայի պատուհանները բացելու և փակելու, սպիդոմետրի ցուցմունքն աղավաղելու և աքսելերատորն արգելափակելու հնարավորությունները:
«Կիոդո»-ն նշում է, որ առայժմ Ճապոնիայում արտադրվող ավտոմեքենաների համակարգիչները համացանցին միանալու հնարավորություն չունեն: Սակայն ինտերնետ-սարքերով կոտրելու վտանգ կառաջանա ինքնակառավարվող ավտոմեքենաների դեպքում, որոնք ներկայումս ճապոնացի արտադրողները փորձում են մշակել և թողարկել մինչև 2020թ.:
Գործակալության տեղեկությամբ՝ Ինոուեն փորձի համար օգտագործել է Toyota ընկերության 2013թ. Corolla Fielder հիբրիդային ավտոմեքենա, մոտ 83-դոլարանոց Wi-Fi-ի սարք և իր մշակած հավելվածը սմարթֆոնի համար՝ ավտոմեքենաների հեռահար կառավարման համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



