Ադրբեջանական աղբյուրների երեկ տարածած տեղեկությունը, թե մեր կողմից երեք զինծառայող է զոհվել, ԼՂՀ ՊՆ-ն հերքել է։

Իրադրությունն առաջնագծում։ 15 դեկտեմբերի

Դեկտեմբերի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (130 արկ), 82 (13 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (40 արկ) և ՌՊԳ-7 (6 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց:
Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել:

ՊԲ առաջապահ զորամասերն առաջնագծում իրենց կամքն են թելադրում հակառակորդին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել