ՄԻԱԿ քարտուղար |
«Gallup Organization»-ի կողմից հրապարակած նախագահի հնարավոր թեկնածուների էլեկտորալ վարկանիշները մեկնարկային հետազոտությունների համատեքստում խիստ ուշագրավ են մի քանի առումներով.
Նախ` փոքր է չկողմնորոշված ընտրողների թիվը նախորդ ընտրությունների նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Երկրորդ` բավականին բարձր է թեկնածուներից մեկի` գործող նախագահ Սերժ Սարգսյանի էլեկտորալ վարկանիշը (49%):
Երրորդ` մեծ է առաջին և հնարավոր երկրորդ թեկնածուներիի միջև վարկանիշային ինտերվալը (ինչպես գիտենք Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվելու, հետևաբար երկրորդը ոչ թե նա է` 21%-ով, այլ Լևոն Տեր Պետրոսյանը 6%-ով):
Չորրորդ` բավականին փոքր է Սերժ Սարգսյանին հնարավոր չքվեարկողների շեմը` ընդամենը 11%:
Այս պատկերը թույլ է տալիս կատարել մի քանի կարևոր եզրահանգում.
-Նախագահական ընտրությունների նախաքարոզչության փուլում ունենք ընդգծված առաջատար (նախորդ ընտրություններին 2003 և 2008թթ. ունեցել ենք լավագույն դեպքում հաղթողի հիմնական հավակնորդներ):
- Ըստ ամենայնի արձանագրվելու է ընտրությունների լեգիտիմության բարձր մակարդակ, որը հանրային ընկալման համաթվով մոտ է լինելու 1991թ. ընտրություններին:
- Մեծ է հավանականությունը, որ ընտրությունների կազմակերպման, թափանցիկության և առհասարակ ժողովրդավարական չափանիշներին համապատասխանելու առումով, արձանագրվեն մեր երկրի պատմության մեջ լավագույն ընտրությունները: