635856935057946000-AP-SINGAPORE-SOLAR-APPLE-77580482Ամերիկյան Apple կորպորացիան Թայվանում բացել է գաղտնի լաբորատորիա, որում մշակվում են ընկերության կողմից արտադրվող սարքերի համար նոր էկրաններ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Լաբորատորիան գտնվում է կղզու հյուսիսային Լոնգտան քաղաքում։ Այն գործում է այս տարվա ապրիլից, սակայն դրա մասին պաշտոնապես ոչինչ հայտնի չէ։ Օբյեկտում աշխատում են մոտ 50 ինժեներներ և այլ աշխատողներ, որոնք պետք է մշակեն ավելի բարակ, պայծառ և էներգախնայող էկրաններ։
Նշվում է, որ ինժեներները մշակում են հեղուկբյուրեղյա դիսփլեյների ավելի առաջադեմ տարբերակներ։ Գործակալության փոխանցմամբ՝ էկրանների սեփական մշակումներ իրականացնելով՝ Apple-ը ցանկանում է նվազեցնել կախվածությունն այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Samsung-ն ու Sharp-ը, որոնք կալիֆոռնիական կորպորացիայի համար դիսփլեյներ են մատակարարում։
Լաբորատորիան նախկինում պատկանել է կիսահաղորդիչների ու կապի անլար միջոցների ամերիկյան արտադրող Qualcomm-ին։ Ներկայում այնտեղ աշխատող գրեթե բոլոր ինժեներները Qualcomm-ի նախկին աշխատողներն են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել