«Դեկտեմբերի 9-ին ՀՀԿ–ական գործարար Ռուբեն Հայրապետյանի ղեկավարած ՀՖՖ-ն դիմել է «Հրազդան» մարզադաշտի սնանկության գործով կառավարչին՝ պահանջելով 714 մլն 581 հազար դրամ պարտքը։ «Հրազդանի» սեփականատեր, ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը մեզ ասաց, որ իրենք առարկություն են ներկայացրել ՀՖՖ-ի հայտի առթիվ, նաև մարզադաշտի առողջացման ծրագիր են ներկայացնելու, որի մեջ կմտնի նաև բաժնեմասեր վաճառելը։ Նա հերքեց, որ իրեն օգնում են աներձագ Գալուստ Սահակյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Օգնել, նշանակում է՝ բաժնեմաս առնել, ուրիշ ի՞նչ օգնել»։ Թե ովքեր են «Հրազդանի» պոտենցիալ գնորդները, որը նա գնահատում է 50 մլն դոլար, Աղաբաբյանը չասաց»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել