Ձմռանը դեմքի մաշկը կարող է չդիմակայել ցուրտ եղանակի ու սառը քամու ազդեցությանը, ինչը կարող է լուրջ հետևանքներ առաջացնել: Այս և այլ խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում ձմռանը հատուկ ուշադրություն դարձնել դեմքի մաշկի խնամքին, որի անբաժան մասն են կազմում դիմակները: Դուք ինքներդ կարող եք մի քանի րոպեում տնային պայմաններում դեմքի դիմակներ պատրաստել և օգտագործել:Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:
Բանանով դիմակ
Հարմար է ցանկացած տիպի մաշկի համար: Անհրաժեշտ է բանանը տրորել, խառնել դեմքը սնուցող քսուկի, կիտրոնի հյութի, ձեթապտղի ձեթի հետ և քսել դեմքին:
Կաթնաշոռով
Անյուղ կաթնաշոռը խառնել սև թեյի, բուսայուղի հետ և քսել դեմքին: Հարմար է ցանկացած տիպի մաշկի համար:
Սպիտակուցներով
Յուղոտ մաշկի համար է: Անհրաժեշտ է հարել ձվի սպիտակուցը, խառնել կիտրոնի հյութի և կտրատած կիտրոնի կեղևի հետ և քսել դեմքին:
Խնձորով
Չոր մաշկի համար: Պետք է խնձորի հյութը խառնել կաթնաշոռի և ձվի դեղնուցի հետ, ապա ստացված զանգվածը քսել դեմքին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



