Բոլորը ցանկանում են գրավիչ տեսք ունենալ նվազագույն ջանքերով: Healthyliving.com-ը խորհուրդ է տալիս, թե ինչպես գեղեցիկ լինել առանց կոսմետիկ միջոցների:
Լավ արտաքին տեսքը հազվադեպ է հնարավոր առանց հանգստի: Փորձեք քնել օրական առնվազն 8 ժամ և օրվա ընթացքում խմել 5 բաժակ ջուր: Այս ամենը կօգնի ազատվել աչքերի տակ առաջացած սև շրջանակներից:
Հոնքերը պետք է լինեն միշտ խնամված և ոչ շատ բարակ:
Գեղեցիկ տեսք ունենալու համար պետք է կենտրոնանալ նաև վարսերի վրա: Մի՛ վախեցեք փորձարկումներ անելուց: Նոր սանրվածքը բարձրացնում է նաև տրամադրությունը:
Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել եղունգներին: Կարևոր չէ՝ դուք մանիկյուր օգտագործում եք, թե՝ ոչ, ձեռքերը պետք է խնամված լինեն:
Շատ բան կախված է հագուստից, այդ պատճառով պետք է ընտրել այնպիսի գույներ և հագուստի այնպիսի ձև, որը սազում է ձեզ:
Ամենայն հավանականությամբ ամենատարածված սխալը վատ կեցվածքն է: Միշտ փորձեք քայլել բարձր պահած գլխով և երբեք մի՛ վախեցեք ժպտալուց:
Մի՛ մոռացեք աքսեսուարների մասին: Խորհուրդ է տրվում ձեռք բերել մազակալներ, շարֆեր: Անհրաժեշտ է մի քիչ երևակայություն, և Ձեր կերպարը կլինի ինքնատիպ նույնիսկ առանց շպարի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել