Tert.am–ը գրում է.
Իտալուհի պոռնոդերասանուհի Սառա Տոմազին պայմանագիր է ստորագրել «Մարուվիում» սիրողական ֆուտբոլային ակումբի հետ:  Lenta.ru-ի հաղորդմամբ` նա դարձել է թիմի տնօրեններից մեկը:

Տոմազիի խոսքով` ինքը վաղուց երազել է սպորտային գործունեություն ծավալելու մասին: Չի հաղորդվում, թե ինչ պարտականություններ է ստանձնելու դերասանուհին:

Երկրի ցածրագույն առաջնությունում` D սերիայում խաղացող թիմի նախագահ Ռոմեո Լավը վստահ է, որ նոր ղեկավարը օգտակար կլինի թիմի համար: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել