BRAND_BIO_Bio-Shorts_Pope-Francis-Mini-Biography_0_172238_SF_HD_768x432-16x9Վատիկանի ոչ պաշտոնական Instagram-ի էջում հրապարակված Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առաջին սելֆին առաջ է բերել օգտատերերի քննարկումները:
«Առաջին սելֆի» մակագրությամբ Ֆրանցիսկոսի լուսանկարը հավաքել է 11 հազար լայք:
Սակայն, ինչպես հաղորդում է Religion News Service պորտալը, պապի նկարը իրականում սելֆի չէ, քանի որ այն արված է Google Hangouts մեսինջերից, սքրինշոթի օգնությամբ:
Նաև նշվում է, որ Ֆրանցիսկոսը, որն այս շաբաթ կդառնա 79 տարեկան, երեխաների հետ հանդիպումներից մեկի ժամանակ խոստովանել է, որ ժամանակակից տեխնոլոգիաների հարցում հանդիսանում է «դինոզավր»:
CNN-ի լրագրողները նշում են, որ որոշ նորությունների համաշխարհային գործակալություններ Ֆրանցիսկոսի սքրինշոթն իրոք ընդունել են որպես սելֆի: Այն ժամանակ, երբ պաշտոնական սելֆին կարող է հայտնվել միայն Վատիկանի պաշտոնական էջում:

Pope Francis first Instagram-posted selfie, at the Vatican.va account, stormed the Web with likes Dec. 14, 2015.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել