168.am-ը գրում է.
Չինական «Գուանչժոու Էվերգրանդի» գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում մեքսիկական «Ամերկայի» նկատմամբ տոնած կամային հաղթանակից հետո խոսել է թիմի խաղի մասին, ինչպես նաև՝ առաջիկայում «Բարսելոնայի» հետ կայանալիք դիմակայության մասին:
Սկոլարին նշել է, որ ֆուտբոլը տևում է 90 րոպե: Կիսաեզրափակչի համար իրենք շատ են աշխատել, երբեմն անգամ ռիսկի են դիմել:
««Ամերիկան» ֆանտաստիկ պատմությամբ հիանալի թիմ է: Բայց մենք հաղթանակ կորզեցինք: «Բարսելոնայի» հետ խաղից առաջ պետք է շարունակենք երազել մեծագույնի մասին: Հաղթանակն անհնար չէ»,- ասել Սկոլարին:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/12/14/574396.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել