
Այո՛, իհարկե կհանդիպենք... Էլի մի գունազարդ ու արևոտ օր մեր ջերմ ու հոգատար բառերով կողջունենք իրար... Դու կլռես, թաքցնելով հուզմունքդ, իսկ ես կթաքցնեմ, թե ինչքան եմ դեռ սիրում... Թե ակնկալիքները զուր են ծնվում, ապա ինչո՞ւ են սպասելիքներս անմեղ զոհ դառնում... Էլի կլսեմ. հավատալ միայն: Ու կհանդիպենք շուտով կրկին... Բայց ինչքա՞ն կարելի է նայել երկնքին ու հավատալ, որ մի օր ընկնող աստղի հետ երազանքս վերևից կընկնի իրականության մեջ... Իսկ իրականությունը գոյություն ունի այնքան ժամանակ, ինչքան որ մենք հավատում ենք:
Իսկ ե՞րբ կգա չգիտակցված հանդիպումը վերջին... Երբ սլաքները մի պահ կանգ կառնեն... Մեղեդին միալար կհնչվի անշեջ... Աղմուկը երկրի կկորչի մի պահ... Բնությունը լուռ կննջի լուսնի ներքո: Ու ամբոխը խելագար կնայի զարմացած մեզ... Երկու հավատ թռնում են վեր: Ու կերկարեն քայլերը հակառակ՝ գիտակցելով հանդիպումը վերջին: Կլսվեն հեռվից շշուկներ անձայն... Մնաս բարով... Մնաս բարով...

Ու կարթնանամ արդեն իսկ արթնացած երազից...
Նյութի աղբյուր՝ http://haykoverdyan.blogspot.com/2012/12/blog-post_4426.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել