Անկարայում ԱՄՆ հյուպատոսությունը սպառնալիքների պատճառով կսահմանափակի աշխատանքը168.am-ը գրում է.

Անկարայում ԱՄՆ հյուպատոսությունը կսահմանափակի իր աշխատանքը՝ կապված «անվտանգության հնարավոր սպառնալիքների հետ», հայտնում է Hurriyet Daily News-ը՝ հղում կատարելով հյուպատոսության իր աղբյուրներին:

«Այսօր ու վաղը դեսպանությունը կաշխատի սահմանափակ ռեժիմով՝ կապված անվտանգության հնարավոր սպառնալիքի հետ»,- ասել է աղբյուրը:
Աղբյուրը, սակայն, հրաժարվել է մեկնաբանել, թե հատկապես ինչ սպառնալիքի մասին է խոսքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել