Tert.am-ը գրում է.
Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն այսօր մամուլի ասուլիսին, անդրադառնալով դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչները չեն բացառել, որ եղել են ընտրախախտումներ՝ հայտարարելով, թե դրանք եղել են արջի ծառայություններ մատուցողներ, ասաց, որ ցանակացած իրավիճակում, անկախ այս գործընթացներից, գտնվում են մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ արջի ծառայություն են մատուցում:

«Ես ծանոթ չեմ կոնկրետ արջի ծառայության մասին խոսացողներին և մեկնաբանել որևէ մեկին, գործընկերներին կամ քաղաքական գործչին՝ իմ պարտականությունը չէ: Պարզապես արջի ծառայություն մատուցողների մասով նշեմ, որ այնպես չէ, որ այդ արջի ծառայություններ մատուցողներն ի հայտ եկան ընտրությունների օրը կամ նախօրյակին: Այս պահին մենք ունենք 17 քրեական գործ և նախընտրական ժամանակաշրջանում կալանավորված մեկ անձ, ով փորձ էր արել ընտրական հանձնաժողովի մեկ այլ անդամի կաշառելու»,-ասաց նա:

Հունան Պողոսյանը նշեց, որ այնպես չէ, որ միայն «Այո»-ի կամ «Ոչ»-ի կողմնակիցներն են արջի ծառայություն մատուցել: «Արդեն իսկ նյութերի նախնական ուսումնասիրություններից և վիճակագրություններից երևում է, որ և՛ «Այո»-ի, և՛ «Ոչ»-ի քարոզողների մեջ կային արջի ծառայություններ մատուցողներ»,- ասաց նա և նշեց, որ դրանք մեծամասամբ եղել են անձնական նախաձեռնություն, ինչպես օրինակ՝ «Ոչ»-ի կողմնակիցներից Հակոբ Դեխնավին, Վարդգես Գասպարին:

Հունան Պողոսյանը նշեց, որ ցանկացած նյութի հետ կապված քննությունը կտա լիարժեք պատասխան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել