Life.panorama.am-ը գրում է.Այս թեյը արագացնում է կալորիաների այրումը, մարմնից հեռացնում է ավելորդ ջուրը, մաքրում է օրգանիզմը տոքսիններից և սնուցում մարմինը վիտամիններով և հանքային նյութերով, օգնում է միզապարկի հիվանդությունների բուժմանը։ Այս թեյն ընդամենը 3 օր խմելով կկարողանաք նիհարել մինչև 5կգ՝ համադրելով այն ֆիզիկական ակտիվության և հավասարակշռված սննդակարգի հետ։
Թեյը պատրաստելու համար անհրաժեշտ է կախարդական ուժ ունեցող մաղադանոս, որը մենք հիմնականում օգտագործում ենք որպես համեմունք։
Բաղադրատոմսի պատրաստման համար անհրաժեշտ է 1 լիտր եռացող ջրի մեջ լցնել 5 ճաշի գդալ կտրատած մաղադանոս և թողնել 20 րոպե։ Այնուհետ կարելի է քամել թեյը կամ խմել կտրատած մաղադանոսի հետ միասին։
Թեյը «երկնային» համ չունի, սակայն տանելի է։ Եթե չեք կարողանում խմել, ապա կարող եք մի փոքր մեղր ավելացնել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/12/11/tea-diet-3/421555
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



