1034846170Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ակնկալում է, որ սիրիական հակամարության կարգավորման Վիեննայի ձևաչափի շրջանակում կարող է հետագա առաջընթաց ձեռք բերվել։
«Մենք փորձում ենք կազմակերպել ընդդիմության և Ասադի միջև զինադադար, այնուհետ ձևավորել անցումնային կառավարություն, այնուհետև Սիրիայի համար մշակել նոր սահմանադրություն»,- ասել է Շտայնմայերը լրագրողներին Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հանդիպումից առաջ՝ հայտնում է RIA Novosti-ն։
Նրա խոսքով՝ կարգավորման գործընթացի մասնակիցները պետք է ստուգեն և գնահատեն Էր-Ռիադում կայացած սիրիական ընդդիմության հանդիպման արդյունքները։
Գերմանիայի արտգործնախարարը հիշեցրել է, որ շաբաթվա ընթացքում սպասվում է կարգավորմանն ուղղված նոր հանդիպում։ «Ենթադրաբար, շաբաթվա վերջին մենք կհանդիպենք Նյու Յորքում Վիեննայի ձևաչափով՝ արտգործնախարարների մակարդակով, և այդ ժամանակ մենք, իհարկե, կտեսնենք՝ որտեղ ենք գտնվում նախորդ երեք նման հանդիպումների արդյունքում»,- ասել է Շտայնմայերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել