Panorama.am-ը գրում է.
Քաղաքացիներից, ԶԼՄ-ներից, հասարակական կազմակերպություններից Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը և դրանից հետո ոստիկանությունն ստացել է տաբեր բնույթի 452 տեղեկություն: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը:
Դեկտեմբերի 6-ին` հենց քվեարկության օրը ու դրան հաջորդող օրերին իրենք ստացել են  427 դիմում, մնացած` 25-ը եղել է քարոզչության օրը: Դիմումների գերակշռող մասը` 292-ը եղել է Երևանից, իսկ 160-ը մարզերից: Ստացված 97 ահազանգերի հիման վրա նախապատրաստվում են նյութեր, իսկ 153 ահազանգի դեպքում մերժվել է քրեական գործի հարուցումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել