Life.panorama.am-ը գրում է.

Ֆրանսիական ամրոցը վաճառվում է իր ողջ պատմությամբ ու պատերին արված նկարներով․ այս ամենը կարծեք երազի պես է հնչում։
Ֆրանսիայի Յուզես քաղաքի մոտ գտնվող Կաստիլ ամրոցը հանվել է վաճառքի 9,6մլն դոլարով։ Վաճառքի գնի մեջ ներառված է 5 նկարներ, որոնք ամրոցի պատերին նկարել է ոչ այլ ոք, քան 20-րդ դարի արվեստի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը՝ Պաբլո Պիկասոն։
Ամրոցը կառուցվել է 13-րդ դարում։ Այն ունի 2 հեկտարից ավել տարածք և շրջապատված է այգիներով ու ծառերով։ Ամրոցն ունի 7 ննջարան, 2 նկարչական սենյակ, գրադարան, 2 խոհանոց՝ կահավորված ավանդական կահույքով։
Այս ամրոցի թանկ գինը պայմանավորված է Պիկասոյի 5 նկարներով, որոնք չեն կարող հեռացվել պատերից, քանի որ այն ունի պատմական հուշարձանի կարգավիճակ։
Պիկասոն նկարներն արել է ընկերոջ՝ Դուգլաս Կուպերի համար, ով ժամանակին եղել է այս ամրոցի սեփականատերը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/12/14/castle-picasso/422472
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



