Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 12-ից դեկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքից բացահայտվել է 24-ը։
Բացահայտվել է գողության`7, խարդախության՝ 15, խուլիգանության` 4, յուրացման կամ վատնման՝ 2, կաշառակերության, ապօրինի ծառահատման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 և կողոպուտի 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 39-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/14/police/1873542
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



