Lurer.com-ը գրում է.
Gulf Air ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Լոնդոնում, հայտնում է Al-Wasat-ը:
Թռիչքի ընթացքում A-300 ինքնաթիռի մոտ տեխնիկական դժվարություններ են առաջացել, որից հետո անձնակազմը ձեռնարկել է բոլոր պահանջվող միջոցները՝ Լոնդոնի օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելու համար:
Հաղորդվում է, որ ինքնաթիռում աշխատել է թթվածնային դիմակների ավտոմատ միացումը, քանի որ ուղևորները ճնշման ուժեղ տատանում են զգացել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել