Lurer.com-ը գրում է.
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը «London Chess Classic»-ում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Մրցաշարի վերջին տուրում Արոնյանի մրցակիցը Մաքսիմ Լագրավն էր: Գրոսմայստերները պարտիայի 34-րդ քայլին համաձայնեցին ոչ-ոքի արդյունքին: 9 հնարավորից հավաքելով 5 միավոր՝ Արոնյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել