Գերմանիայի իշխանությունները ցանկանում են կտրուկ կրճատել փախստականների հոսքը երկիր, գրում է Газета-ն` հղում անելով ARD հեռուստաալիքին:
Նման հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա բացատրել է, որ Գերմանիան ստանձնել է այն մարդկանց համար պատասխանատվությունը, ովքեր «մտածում են իրենց ապագայի մասին», այդ պատճառով էլ իշխանությունները ցանկանում են կտրուկ կրճատել ժամանող փախստականների հոսքը:
Ավելի վաղ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հայտարարել էր, որ իր երկիրը կարող է սկսել մերժել փախստականներին արդեն իսկ սահմանին:
Նախարարի խոսքով` սահմանների հնարավոր փակման հարցը քննարկվել է սեպտեմբերին տեղի ունեցած բանավեճերի ընթացքում։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/14/german/1873275
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել