Երևանի խուլ համրերի միության մարզադահլիճում ավարտվեց ձյուդոյի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:
Տղամարդկանց պայքարում Հայաստանի չեմպիոնները դարձան՝ Գարիկ Հարությունյանը (60 կգ), Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ), Արսեն Ղազարյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը (81 կգ), Գրիգոր Սահակյանը (90 կգ) և Հակոբ Առաքելյանը (100+ կգ):
Կանանց առաջնության հաղթողներ դարձան՝ Շուշան Առաքելյանը (48 կգ), Սոսե Բալասյանը (52 կգ) և Գայանե Խաչատրյանը (52+ կգ):
Այս մասին հաղորդում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:
«Աղջիկների պայքարում 7 քաշային կարգերը խտացրել՝ 3 քաշային կարգ են սարքել: Աղջիկների մակարդակն անբավարար է: Նախորդ տարվա համեմատ մասնակիցների քանակի աճ կա, բայց նրանք միջազգային ասպարեզներում մրցունակ չեն: Տղամարդկանց պայքարում նորություն էր 66 կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանը, ով առաջին անգամն էր մասնակցում Հայաստաննի առաջնությանը և դարձավ չեմպիոն: Հույսներս կապում ենք ցածր քաշային կարգի մասնակիցների հետ»,-նշել է ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:
Ձյուդոյի Հայաստանի առաջնությանը մասնակցում էին 17 մարզական կառույցների 91 մարզիկներ:
Հաղթողներին պարգևատրեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը:

Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/14/dzyudo/1873242
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել