Քեննի ու Բոբբի Մակկոյների ընտանիքում 1997 թ.–ի նոյեմբերի 19–ին ծնվեց աշխարհում առաջին յոթնյակը, որտեղ բոլոր փոքրիկները ողջ մնացին։ 4 տղա և 3 աղջիկ. այս սենսացիոն նորությունը տարածվեց ամբողջ աշխարհով։

Փոքրիկներն անհավանական թեթև էին կշռում։ Նրանցից ամենթեթևն ընդամենը 1130 գրամ էր։ Բժիշկներն արեցին ամեն հնարավորը, որպեսզի անհավանական յոթնյակը ողջ մնա։ Նրանց ծնունդը կոչեցին «բժշկական հրաշք»։ Փոքրիկների լուսանկարները հեղինակավոր «Time» և «Newsweek» ամսագրերի շապիկներին էր, իսկ բոլոր ազգային հեռուստաալիքներն անդադար տեղեկատվություն էին հաղորդում նորածինների առողջական վիճակի մասին։ 
In demand: Media trucks line the driveway outside Iowa Methodist Medical Center after the birth
ac4ca4238a0b923820dcc509a6f75849b
Small: Following the arrival of their septuplets, the family was given a new home through donations
Իրենց փոքրիկներին ծնողները կոչեցին Քեննի, Քելսի, Նատալի, Բրենդոն, Ալեքսիս, Նատան և Ջոել։ Երեխաները նաև ավագ քույր ունեին` Միքաելան, ով մեծ էր նրանցից մեկ տարով։ Այսօր նա ամուսնացել է և ապրում է առանձին։
Մակկոյ ընտանիքում հրաշքը տեղի ունեցավ երկրորդ երեխայի պլանավորման ժամանակ։ Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ բժիշկներն ապշած էին։ Հավատացյալ ամուսինները որոշեցին չխախտել աստվածային մտադրությունը և բոլոր 7–ին էլ ապրելու հնարավորություն տվեցին։ 
Ալեքսիսն ու Նատան ծնվեցին մանկական ուղեղային կաթվածով` առավել հայտնի ДЦП–ով։ Այդ պատճառով էլ նրանց վիրահատեցին, որպեսզի հետագայում կարողանան քայլել։
bc81e728d9d4c2f636f067f89cc14862c
ceccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf3
Նրանց ծնունդից հետո մի շարք բարեգործական կազմակերպություններ իրենց օգնությունն առաջարկեցին բազմազավակ ընտանիքին։ Առաջին նվերը տունն էր` 7 ննջարանով, ինչպես նաև երեխաները հնարավորություն ստացան անվճար սնվել և հանգստանալ արձակուրդների ժամանակ։ Իսկ որոշ համալսարաններ անվճար կրթություն խոստացան յոթնյակին։
d3d9446802a44259755d38e6d163e820
Այս տարի նրանք տոնում են իրենց 18–ամյակը։
e1679091c5a880faf6fb5e6087eb1b2dc
Դպրոցից հետո Բրենդոնը պատրաստվում է մեկնել բանակ, Ալեքսիսը ցանկանում է դաստիարակ դառնալ, Նատալին` տարրական դասարանների ուսուցչուհի, Քեննի–կրտսերը` շինարար, իսկ Նատան և Ջոելը ծրագրավորող են ցանկանում դառնալ։
Քելսին երգում է Այովա նահանգի երգչախմբում և երազում է երգչուհու կարիերայի մասին։ Բացի քույր ու եղբայր լինելուց՝ նրանք նաև լավ ընկերներ են։
fe4da3b7fbbce2345d7772b0674a318d5
ga87ff679a2f3e71d9181a67b7542122c
8 երեխայի մայր Բոբբին պատմում է.
–Ես միշտ կհիշեմ այն օրը, երբ մենք իմացանք, որ այդքան շատ փոքրիկ ենք ունենալու... Այնքան մտահոգություն ու վախ կար։ Բայց մենք հավատում էինք երկնային աջակցությանը։ Աստված իր պլաններն ուներ մեզ հետ։ Մենք պակաս փորձություններ չենք հաղթահարել, բայց նաև շատ ուրախ պահեր ենք ապրել։ Եվ այսօր ես այնպե՜ս եմ հպարտանում իմ երեխաներով։ Ովքե՞ր են նրանք, եթե ոչ Աստծո պարգևներ։
hc9f0f895fb98ab9159f51fd0297e236d
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել