16-ամյա Դառլի Արմսթրոնգը, որը կշռել է 4 կգ 700 գրամ, տեղափոխվել է հիվանդանոց: Աղջիկը կաթվածահար է, իսկ մայրը բոլորովին չի հոգում նրա մասին` հաղորդում է showbiz.com.ua-ն:
Աղջիկը փրկվել է 2012 թ. մարտին՝ սոցիալական ապահովման կենտրոնի աշխատակիցների կողմից:
Դեռևս 2012 թ. դեկտեմբերին իրավասու մարմիններն անանուն զանգ էին ստացել, և նրանց տեղեկացրել էին, որ Դառլին ոչինչ չի ուտում, և որ նրան բժիշկները չեն այցելում: «Chicago Tribune» թերթը հետաքննություն է անցկացրել և պարզել, որ տեսուչն աղջկա տանը եղել է միայն երեք անգամ, սակայն մայրը թաքցրել է նրան: Միայն չորրորդ անգամ է սոցիալական աշխատողը հայտնաբերել աղջկան:
Չիկագոյում բժիշկները հայտարարել են, որ աղջկա առողջական վիճակը կրիտիկական է: Նրանք չեն կարող պարզել, թե մայրն աղջկան որքան է սոված պահել, սակայն կարծում են, որ դա տևել է մի քանի ամիս:
Աղջկա մայրը ձերբակալվել է, նա դատապարտվել է ընդամենը 18 ամսվա ազատազրկման:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել