Եվրոպական դասական սուրբծննդյան ընթրիքն իրենից ներկայացնում է եփված միս ու բանջարեղեն և քաղցր ռուլետ՝ դեսսերտի համար։ Սակայն եթե նայենք, թե ինչ են ուտում աշխարհի տարբեր ծայրերում բնակվող քրիստոնյաները, ապա խսիտ կզարմանանք։ Կաթոլիկական Սուրբ Ծննդին ընդառաջ՝ ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենաէկզոտիկ սուրբծննդյան ուտեստները։
1. Կետի կաշի ու փոկի լցոնած մորթիներ (Գրենլանդիա)

2. KFC հավի միս (Ճապոնիա)
3. Գառան ապխտած գլուխ (Նորվեգիա)
Ավանդույթների համաձայն, սմալահովեն համարվում էր Նորվեգիայի աղքատների ուտեստ, քանի որ նրանք չէին կարող իրենց թույլ տալ գնել մսի ավելի թանկ կտորներ։ Սմալահովեն պատրաստելու համար գառան գլուխն աղի մեջ են դնում, հետո ծխեցնում են, իսկ հետո ապխտում։ Դրանից հետո այն եփում են մի քանի ժամ։ Սմալահովեն մատուցում են կարտոֆիլի կամ այլ բանջարեղենային պյուրեից խավարտի հետ։ Տեղացի որոշ գուրմաններ ուտում են անգամ աչքերն ու ուղեղը, որոնք գանգից հանում են գդալի օգնությամբ, իսկ այս ամենի հետ խմում են բնականաբար ակվավիտ, որը սկանդինավների ավանդական ուժեղ խմիչքն է։
4. Կիլկա՝ կարտոֆիլով (Շվեդիա)
Շվեդիայում Սուրբ Ծննդի երեկոյան մատուցում են Janssons frestelse («Յանսոնի գայթակղությունը») կոչվող ուտեստը։ Իր անվանմամբ այն պարտական է Ադոլֆ Յանբսոնին, ով հայտնի էր որպես իսկական գուրման ու պաշտում էր ուտելիքը։ Ավանդական «գայթակղությունն» իրենից ներկայացնում է եփած կարտոֆիլ՝ մարինացված անչոուսների հետ, սակայն այսօր դրա պատրաստման համար անչոուսների փոխարեն օգտագործում են կիլկաներ, շպրոտներ ու փոքր սելդեր։
5. Տապակած թրթուրներ (ՀԱՀ)
ՀԱՀ-ում ու մի շարք այլ հարավաֆրիկյան երկրներում սուրբծննդյան սեղաններին կարելի է հանդիպել թերևս ամենաարտասովոր ուտեստը՝ եվրոպացու տեսանկյունից։ Այս դելիկատեսը պատրաստում են սիրամարգաաչք թիթեռների թրթուրներից, իսկ տեղացիներն այն անվանում են մոպանե։ Այս թրթուրները մի քանի անգամ ավելի թանկ են, քան սովորական միսը։ Թրթուրներին չորացնում են, ապխտում են, կոնսերվացնում են ձմռան համար, ինչպես նաև տաապակում են տոների համար։ Թրթուրների հավաքման սեզոնը համընկնում է սուրբծննդյան տոների հետ։



