Եթե հրետանիով, իսկ այժմ հրասայլով կրակում են մեր դիրքերին, ապա սպասում են դանդաղ և զոռով բարձրացվող համարժեք պատասխանի նկատի ունենալով.
ա) իրենց կողմից տանկի կիրառումը
բ) Ազատիչը լավ ուսումնասիրված բնավորությունը:
Որից հետո.
- հերթական հանդիպումից առաջ ուժեղ և խիզախ Ադրբեջանին միջնորդները պիտի հանգստացնեն և սիրաշահեն,
- Թուրքիան հայկական պատասխանին արձագանքելու է և մեղադրելու է Մոսկվային բոլոր ուղղություններով ագրեսիա իրականացնելու և ագրեսորին աջակցելու մեջ,
- Թուրքիան նաև Միսնկի խմբից զատ և առանձին իր ռեգիոնալ նշանակությունն է շեշտելու և պնդելու է իր հատուկ կարծիքը,
- Մոսկվան, որը չի ուզում Ադրբեջանի հետ երկրորդ ճակատ բացի, չի ուզում մեղադրանքներ լսի ագրեսիայի մասին, չի ուզում շեղվի երկրորդական ուղղություններով և Մինսկի խմբի այլ համանախագահներին՝ Ֆրանսիային և ԱՄՆ-ին, ակտիվանալու առիթներ ընձեռի Կովկասում՝ մատ է թափ տալու Հայաստանի վրա, և ևս մի կես կետ զիջումներ կանի Բաքվին (որ չանի Թուրքիային), և մի գուցե նաև Բաքվի միջոցով կսկսի իրավիճակի շոշափումները Անկարայի հետ, որը և թուրքերի գլխավոր նպատակն է այս փուլում:
Ուշագրավ է, որ այս ամենը աշխատում էր, երբ Ռուսաստանը և Թուրքիան սիրում էին զմիմիայնս, սակայն շարունակվում է կիրառվել նաև, երբ սերը խամրեց, և կարծես թե Բաքուն պիտի երկար և լուրջ սսկվեր, որ ռուսներին առիթ չտա ոտի տակ ընկնելու: Բայց Դավութօղլուն գտավ Բաքվում փաստարկներ բացատրելու, որ գլխավոր հանգամանքը չի փոխվել:
Պատճառը մեկն է. շատ լավ գիտեն Հայաստանի վերջին Գերագույն հրամանատարին, ուղնուծուծով գիտեն:
Ուստի, Ազատիչը «չի տրվելու սադրանքներին», պատասխանը լինելու է քաղաքականապես ոչ համարժեք (ավելի ճիշտ միայն ռազմական առանց քաղաքական բաղադրիչի) և մեղմ: Այնքան մեղմ, որ ռուսների ռազմական գործնական ստիպողաբար (կամավոր անողը չեն) միջամտության մասին անգամ խոսք չլինի: Եվ հավանաբար այն կլինի Ալիևի հետ հանդիպումից հետո, նախապես Մոսկվայի հետ ճշտելուց և համաձայնեցնելու հետո:
Բայց, իհարկե, նման պահվածքը մեկ միլլիեթ-երկու դովլեթին չի զսպելու, տրամաչափը գնալով ավելանալու է և ավելանալու: Անշեղորեն ավելանալու է մինչև ՀՀ ԶՈՒ էական և մարմանդ հյուծման աստիճանը դիրքային պատերազմում: Աշխարհը մարմանդ ընտելացվում է այդ իրավիճակին:
Թորքերն անգիր են արել Ազատիչի հոգե-էմոցիոնալ որակը և նույնքան անգիր գիտեն, թե ինքը ինչ է անելու և ինչը չի անելու:
Իսկ Ազատիչը չի անելու հետևյալը.
-ստեղծել Մոսկվայի համար այնպիսի պայմաններ, որ Մոսկվան հանդես գա Հայաստանին խաղաղության, բանակցելու, որոշումը և միավորման հանրաքվեն վերանայելու, հանդիպելու կոչով մի կողմից, և ուղղակի սպառնա Բաքվին և Թուրքիային մյուս կողմից,
-ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ոչ թե Մոսկվան ստիպված լինի դիմել Թուրքիային և Ադրբեջանին իրենց զուսպ պահելու խնդրանքով, այլ այդ երկուսը դիմեն Մոսկվային հայերին կանգնեցնելու խնդրանքով:
Ամբողջ թուրքական բլեֆի հիմքն այն է, որ ռուսները չեն ուզում առճակատում նաև Բաքվի հետ, հետևաբար հայերը չեն համարձակվի գնալ առճակատման, որ Մոսկվան ստիպված չլինի դեմքը փրկելու համար խառնվել: Հետևաբար ռուսները կգան, կնստեն, կխոսեն ու կբանակցեն Անկարայի հետ:
Իհարկե, նման պայմաններում և հենց ռուսների ստիպողական կոշտ արձագանքի դեպքում լայնածավալ բախման խոսք անգամ չկա, երկու կողմն էլ շատ արագ կանգնեցվելու են փաստացի զբաղեցրած դիրքերում:
Տեխնիկապես և լոկալ չափերով այդ ամենը հնարավոր է, բայց ոչ ոք չի վախենում նրանից, որ Հայաստանը կանի քայլ, որը «դաբրո» ստանալու մոլուցքից դուրս է, և թուրքական բլեֆը կօգտագործի և ոչ թե չնկատելու կտա:
Ասեմ, որ Էրդողանն ու Ալիևն էլ են խաղացող ու խաղամոլ, սակայն իրենք գիտեն Ազատիչի բարի, բոլորին հասնող, ոչ մեկին չվնասող, սաղի հետ լավ լինելու, ըմբռնելու, բարիշելու ու համաձայնեցնելու բնավորությունը, իսկ Ազատիչը չգիտի:
Էրդողանն էս վերջերս մի հատ սխալ արեց մի քանի անձերի վերաբերյալ ու հիմա պիտի ինքնահաստատվի մի տեղ, որ այդ սխալը կոծկվի, մոռացվի, լղոզվի, փոխհատուցվի: Կարծես թե ես գիտեմ, թե որտեղ է այդ ամենն արվելու:
Նյութի աղբյուր՝ http://hayk-balanyan.livejournal.com/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել