Դժվար չէ նկատել, որ գեղեցկության չափանիշները տարբեր ժամանակների համար տարբեր են:
Բնականաբար ոչ ոք անորեքսիայի կոչ չի անում, բայց հայտնիների մեծամասնությունը, ովքեր շատերի կուռքն են հանդիսանում, երբեք չեն թողել, որ իրենց մարմինը որոշակի քաշից ավել լինի:
Աստիճանաբար զայրացած հանրությունը շատացավ. Քանի որ ամեն դեպքում, ինչքան էլ որ չցանկանաք, չափից դուրս նիհար լինելը առողջական վատ վիճակի նախանշան է: Բեմահարթակի վրա սկսեցին հայտնվել ավելի կանացի կառուցվածքով աղջիկներ, և նույնիսկ ավելին՝ թմբլիկ գեղեցկուհիներ:
Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գեղեցիկ աղջիկների լուսանկարներ, որոնց չափսերն ակնհայտորեն գերազանցում են 90-60-90 ընդունված ստանդարտը: Բայց դա ամենևին չի խանգարում նրանց հմայիչ տեսք ունենալուն:
Դիետաներն այս աղջիկներին ընդհանրապես պետք չեն: Ո՛չ, մենք ձեզ անառողջ ապրելակերպին անցնելու կոչ չենք անում: Ուղղակի կարծում ենք, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, այդ պատճառով պետք է գնահատել բնական գեղեցկությունը, այլ ոչ թե ձգտել կասկածելի իդեալներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



















