Asekose.am-ի CV հաղորդման հյուրը լրագրող, հաղորդավար Զառա Արամյանն է:
Նա վերջերս Երևանի քաղաքապետարանի կողմից բնակարան է նվեր ստացել, սակայն շնորհավորելու փոխարեն շատերը քննադատեցին նրան:Զառայի խոսքով` երբեմն վիրավորանքներ և անեծքներ էին հնչում հենց կանանց կողմից, ովքեր իրեն դարձրել էին համացանցային քննարկման թիվ մեկ առարկան: Չնայած այս ամենին` Զառան խոստովանում է, որ չի չարացել, ավելին` շարունակում է մնալ նույն «համով Զառան»: Թեպետ,միաժամանակ, խոստովանում է, որ վիրավորանքը մեծ էր, ավելին` երեք օր արտասվում էր, մինչև որ կարողացավ հաղթահարել հուսահատությունը...
«CV»-ն, ինչպես նաև Asekose.am-ի մյուս հաղորդումները դիտեք նաև ArmNews հեռուստաընկերության եթերում: Հաղորդման հեղինակ և վարող՝ Լիլիթ Հակոբյան:
Նյութի աղբյուր՝ http://asekose.am/hy_AM/news/14/207843-inc-asoum-ein-qez-el-taxenq--erexanerid-el-zara-aramyan.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել